40 ուկրաինացի զինվոր հատել է ՌԴ սահմանը
Ավելի քան 40 ուկրաինացի զինվոր հատել է ՌԴ սահմանը:Այս մասին գրում է ИТАР-ТАСС գործակալությունը:
«Ժամը 20:30 րոպեին 41 ուկրաինացի զինվոր հատել է Ռուսաստանի սահմանը: Նրանք դիմել են ՌԴ ոստիկանության օգնությանը,որպեսզի օգնեն իրենց չպայքարելու սեփական ժողովրդի դեմ», - ասված է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նշում է,որ զինվորներն արդեն գտնվում են ՌԴ-ում: