Զովունի գյուղի տներից մեկում օձ է հայտնաբերվել
Հուլիսի 26-ին, ժամը 12.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 38-րդ փողոցի սկզբնամասի տներից մեկում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ: