Սպանվել է Կրեմենչուգ քաղաքի քաղաքապետը. վերջինս ազգությամբ ադրբեջանցի էր
Haqqin.az կայքին հայտնի է դարձել Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի քաղաքապետ Օլեգ Բաբաևի սպանության մանրամասները: Վերջինս ազգությամբ ադրբեջանցի է եղել:
Երբ նա ցանկացել է աղբը նետել աղբարկղը, նրա է մոտեցել "ВАЗ 2108" մակնիշի ավտոմեքենա: Մարդասպանը դուրս գալով մեքենայից կրակել է վերջինիս վրա: Քաղաքապետը տեղում մահացել է:
Քաղաքապետը հանդիսացել է Եվրամայդանի կողմնակիցներից մեկը: Վերջինս վայելում էր քաղաքի բնակիչների մեծ մասի աջակցությունը: Տարվում է հետաքննություն` հանգամանքները պարզելու նպատակով: