ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
ՌԴ ԱԳՆ հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ նոր պատժամիջոցները վառ ապացույց են հանդիսանում այն փաստի, որ ԵՄ անդամ երկրները փոխել են Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակները միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերում: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուս դիվանագետների կարծիքով` ԵՄ-ն հետևում է Վաշինգտոնի քայլերին՝ զրկելով իրեն տեղեկության այլընտրանքային սկզբունքներից հենց դրանով նպաստելով միջազգային ահաբեկչության զարգացմանը:
«Հերթական անգամ հետևելով Վաշինգտոնին, ԵՄ անդամ երկրները լրացուցիչ հակառուսական պատժամիջոցներ կիրառելով փաստացի վտանգի տակ են դնում միջազգային համագործակցությունն անվտանգության ոլորտում», - հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն: