Ավստրալիան չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ
Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբբոթը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Կանբերրան չի պլանավորում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ հետևելով ԵՄ օրինակին: Գրում է Russian.rt.com-ը:
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է տարանջատել Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքական խնդիրները և այն հարցերը, որոնք հանդիսանում են առաջնային Ավստրալիայի կառավարության համար: