Եգիպտոսում 25 ջիհադիստ է ոչնչացվել
Սինայ մարզի Շեյխ Զուվեյդ քաղաքից դեպի հարավ ընկած տարածքում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում Եգիպտոսի զինվորականներն առնվազն 25 ահաբեկիչ են ոչնչացրել: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով «Маан» պաղեստինյան լրատվական գործակալությանը:
Հաղորդվել է, որ ահաբեկիչները հանդիսացել են «Ансар Бейт аль-Макдис» ջիհադիստական խմբավորման անդամներ: Այդ խմբավորումը «Ալ-Քաիդայի» ստորաբաժանումներից մեկն է համարվում: