ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի տարածքից ռուս փորձագետների վրա կրակ բացելու համար
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուկրաինայի տարածքից հետախուզական խմբի վրա կրակ բացելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Մարկինի խոսքով` ռուսական անցակետերի ուղղությամբ արձակած կրակահերթի արդյունքում անչափահաս ռուս աղջիկ է տուժել: