Պուտինը կարող է դադարեցնել կրակը մեկ զանգով. Ուկրաինայում ԱՄՆ դեսպան
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դադարեցնել Դոնեցկում իրավիճակի վատթարացումը ընդամենը մեկ հեռախոսազանգ կատարելով ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի առաջնորդներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայեթը:
Նրա խոսքով` անջատողականների առաջնորդները գտնվում են մշտական կապի մեջ ռուս պաշտոնյաների հետ, ինչի վառ ապացույցն է նրանց հեռախոսազրույցի ձայնագրությունը:
«Մենք գնահատելով ահաբեկիչների հետ ունեցած հեռախոսազրույցների ձայնագրությունները պարզել ենք, որ դրանք բնօրինակն են»,-այս մասին հայտնում է 112.ua-ը՝ հղում անելով Պայեթի հայտարարությանը: