Դոնեցկում հրետանային ռմբակոծության հետևանքով պայթուցիկներ արտադրող գործարան է այրվել
Ուկրաինացի ուժայինների կողմից իրականացրած հրետանային ռմբակոծության հետևանքով Դոնեցկում պայթուցիկներ արտադրող գործարան է այրվել: Այդ մասին տեղեկություն տեղադրվել է ԴԺՀ-ի թվիթթերյան էջում: Գրում է Russian.rt.com-ը:
«Ուկրաինական բանակի կողմից իրականացված հրետանային ռմբակոծությունից հետո Դոնեցկի մարզում պետական քիմիական գործարան է այրվում», - ասվել է հաղորդագրության մեջ: