Զինյալները հաղորդել են Պոպասնայա քաղաքում ուժայինների ռազմական տեխնիկայի ոչնչացման մասին
Լուգանսկի մարզի Պոպասնայա քաղաքում գիշերը տեղի ունեցած մարտերի ընթացքում ոչնչացվել է ուկրաինաական բանակին պատկանող մի քանի միավոր ռազմական տեխնիկա: Այդ մասին հայտնել է «Интерфакс» գործակալությունը՝ հղում անելով Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի զինյալների մամլո կենտրոնի ղեկավար Անդրեյ Լավինին: Գրում է Gazeta.ru-ն:
«Այսօր գիշերը դաժան մարտեր են ընթացել: Պոպասնայում զինյալներին հաջողվել է ոչնչացնել հակառակորդին պատկանող հրետանային տեխնիկայի մի քանի միավոր», - հայտարարել է Լավինը:
Նա նաև ընդգծել է, որ երեկ Լիսիսչանսկը գրաված ուկրաինական զինվորականները զգալի կորուստներ են ունեցել: