ԵԱՀԿ-ն անօդաչու սարքեր է գնել ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության համար
ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն անօդաչու սարքեր կկիրառի ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության համար: Գերմանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ԵԱՀԿ դիտորդական առաքելության համար անօդաչու սարքերի մատակարարման մրցույթն ավարտվել է հուլիսի 25-ին: Գրում է Russian.rt.com-ը:
Անօդաչու սարքերի կիրառման գաղափարն ավելի վաղ դրական էր ընդունվել ինչպես ռուսական, այնպես էլ ուկրաինական կողմից:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ անօդաչու սարքերի կիրառումը կբարձրացնի միջսահմանային հոսքերի, մարդասիրական միջանցքների և սահմանային անցակետերի գործունեթյան վերահսկողությունը: