Աշխարհն ընդդեմ Իսրայելի ագրեսիայի. համատարած բողոքի ակցիաներ Գազայի հատվածում կրակի դադարեցման համար
Այսօր` հուլիսի 26-ին, ամբողջ աշխարհն իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ Իսրայելի ագրեսիով գործողությունների` Գազայի հատվածում: Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Աֆղանստանում, Իրանում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Արգենտինայում, Թուրքիայում և մի շարք այլ երկրներում: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն` հղում անելով "Россия 24"-ին:
Ակցիայի մասնակիցները կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակն ու արյունահեղությունը, որի պատճառով հարյուրավոր մարդիկ են զոհվում:Ռազմական գործողությունները մեծ թափ էին ստացել հատկապես հուլիսի 18-ի երեկոյան: Մինչ այսօր ռազմական գործողությունները չեն մեղմացել: Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցերել Գազայի հատվածին:
Այսօր, սակայն, կողմերը համաձայնվել են հաստատել հրադադար: Այն կտևի 12 ժամ: