Սիբիրի փրկարար ծառայության աշխատողները կանցնեն միջազգային հատուկ դասընթացներ
Սիբիրի փրկարար ծառայության աշխատողները կանցնեն միջազգային հատուկ դասընթացներ: Նրանք կստանան նոր կարգի որակավորում: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը՝ հղում կատարելով Ռուսաստանի արտակագր իրավիճակների նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբըշևսկիի հայտարարությանը:
«Նախատեսվում է, որ ատեստավորման բոլոր փուլերը պետք է ավարտվեն 2016 թ-ին, իսկ այժմ պատրաստվում ենք նոր ծրագրերով իրականացնել այդ ամենը»,-ասել է ներկայացուցիչը:
Նրանք հիմնականում պատրաստվածություն կանցնեն խորհրդատվական և արագ արձագանքման, ինչպես նաև որոնողափրկարարական աշխատանքների ուղղությամբ, որոնք լիովին կլինեն միջազգային նորմերին և չափանիշներին համապատասխան: