Լուգանսկում ականանետային ռմբակոծության հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Լուգանսկի հրամանատար Սերգեյ Գրաչովը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ երեկ երեկոյան Լուգանսկում ականանետային ռմբակոծություն է իրականացվել: Գրում է Russian.rt.com-ը:
Գրաչովի խոսքով` ականանետային ռմբակոծության հետևանքով 15 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ գրեթե 60-ը վիրավորվել: