Սպիտակ տան ներկայացուցիչը «Боинг-777»-ի վթարի մեջ մեղադրել է Պուտինին
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղավոր է մալազիական ինքնաթիռի վթարի ենթարկվելու մեջ»: Այսպիսի համարձակ հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան ներկայացուցիչը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` հղում անելով Reuters-ին:
«Մենք շատ լավ գիտենք, որ "Malaysia Airlines"-ի ինքնաթիռը հրթիռի արձակման հետևանքով է կործանվել: Այդ ամենը գլխավորվում է անջատողական ուժերի կողմից: Մենք եկել ենք այն եզրակացության, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անմիջական կապ ունի այդ ողբերգության հետ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Боинг-777» ինքնաթիռը, որը պատկանում էր "Malaysia Airlines" ավիաընկերությանը վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին:
Սակայն, ավելի վաղ ԱՄՆ-ը մշտապես շեշտել էր, որ վթարի մեղավորներն աշխարհազորայիններ են, սակայն չէր հերքում նաև այն փաստը, որ ՌԴ-ն ևս կապ ունի վթար հետ: