Ռոստովի մարզում մանկատնից 4 աղջիկ է անհետացել
Ռոստովի մարզում մանկատնից 4 աղջիկ է անհետացել: Ռոստովի մարզի ոստիկանները փնտրում են 1998-2000 թթ. ծնված չորս աղջկա, որոնք անհետացել են «Дружба» մանկատնից:
Այս մասին հաղորդում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը՝ վկայակոչելով Ռոստովի ոստիկանական բաժանմունքի հայտարարությանը: Աշակերտներն ուրբաթ օրը դուրս են եկել Դոնի Ռոստովում գտնվող թիվ 10 մանկատնից, որը կոչվում է «Дружба» և այլևս չեն վերադարձել:
Քննիչների տեղեկությունների համաձայն՝ դեռև ոչ մի հետք չկա, որի շնորհիվ հնարավոր կլինի հայտնաբերել երեխաներին: