Ուկրաինացի փախստականների թիվը Ռուսաստանում հասել է 31 հազարի
Ուկրաինացի փախստականների թիվը Ռուսաստանում հասել է 31 հազարի: Վերջին օրերին Ռուսաստանի ԱԻՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանում 20-ով ավելացրել են ժամանակավոր կացարանների թիվը:
Ուկրաինացի փախստականների թիվը ժամանակավոր կացարաններում կտրուկ ավելացել է: Նրանց թիվը գերազանցել է 31 հազարը, ինչը մեկ գիշերվա կտրվածքով նախկին 4.6 հազարին գերազանցել է: Այս մասին Итар-Тасс-ին հաղորդել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ներկայացուցիչը նշել է, որ մեկ օրվա մեջ միանգամից բացվել է 20 լրացուցիչ կացարան, որտեղ տեղակայված են փախստականներից 433 մարդ: Նա նաև ավելացրել է, որ 31.784 փախստականից 11.728-ը երեխաներ են: Ըստ ներկայացուցչի խոսքի՝ այս գիշեր Ուկրաինայից արտագաղթել է 27 հազար մարդ: