Գազայի հատվածում 12 ժամ հրադադար կլինի
Գազայի հատվածում տեղական ժամանակով 08:00-ից հրադադար է հաստատվել մոտ 12 ժամ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով Agence France-Presse-ին:
Փոխանցվում է, որ 12 ժամվա ընթացքում բանակը կփորձի գտնել այն թունելները, որոնց միջոցով պաղեստինցի գրոհայինները գրոհում են Իսրայելի վրա:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ 12 ժամ հրադադար կլինի Գազայի հատվածում: Ավելի ուշ, «ՀԱՄԱՍ» խմբավորումը ևս համաձայնել էր դադարեցնել կրակը 12 ժամ: