ԱՄՆ-ն ավելացրել է ուկրաինական անվտանգության կառույցներին հատկացվող ֆինանսական օգնության չափը
ԱՄՆ-ն ավելացրել է ուկրաինական անվտանգության կառույցներին հատկացվող ֆինանսական օգնության չափը: Այն հասցրել է մինչև 33 մլն դոլարի: Այս մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը:
Նրա խոսքով' ԱՄՆ առաջնային խնդիրներից մեկը Ուկրաինայի սահմանապահների ծառայության հետ աշխատելն է: Նման համագործակցության նպատակը ահաբեկիչների համար ռուսական զենքի հոսքը դադարեցնելն է:
Դեռ ավելի վաղ նշվում էր, որ ԱՄՆ-ն մտահոգված է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականով: