Ուկրաինայի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել Գենադի Զյուգանովի և Վլադիմիր Ժիրինովսկու դեմ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի և Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը: Նրա խոսքով՝ քրգործը հարուցվել է այնպիսի գործողությունների ֆինանսավորման համար, որոնք ուղղված են Ուկրաինայի տարածքի սահմանների և պետական սահմանի փոփոխությանը։
Զյուգանովը և Ժիրինովսկին նյութապես աջակցել են ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության ներկայացուցիչների հակաիրավական գործունեությանը։