Փակման եզրին. սակագների թանկացումները ՀԾԿ հանձնաժողովին վստահել չի կարելի
Ահավոր միտումներ' հարյուրավոր ձեռնարկություններ փակման եզրին են, ինչ է…
Օրերս մամուլում հայտնվել էր'-«Հայաստանի տասնյակ ջերմոցների տերեր չեն կարողանում վճարել գազի պարտքը» վերնագրով հոդվածը: Երբ ուշադիր կարդում ես այս հոդվածը և հաայցք ես գցում ոլորտային այլ ձեռնարկություններին, գիտակցում ես, որ այս այսպիսի մղձավանջային իրավիճակում միայն ջերմոցները չեն հայտնվել…:
Խնդիրը նրանում է, որ 2013 թվականի հուլիսին 18%-ով գազի սակագնի բարձրացումը շեշտակի խոչնդոտ է հանդիսանում այն ձեռնարկությունների զարգացման ճանապարհին, որոնց արտադրանքի տեխնոլոգիական բաղադրիչներից մեկը գազն է…: Հարց է ծագում'-
« ի՞նչու միայն գազը, չէ, որ հոսանքի թանկացումը, հետագայում ջրինը նույնպես խանգարիչ հանգամանք է …:
Այսինքն էներգետիկ ռեսուրսների ոչ հիմնավոր թանկացումները կործանարար են մեր ձեռնարկությունների համար և դա է պատճառը, որ ըստ իս սակագների թանկացումները չի կարելի վստահել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Ինչ վերաբերվում է այն հարցին'-« ի՞սկ ում վստահել…» դեռ պատրաստ չեմ պատասխանելու, քանզի վստահության դեֆիցիտը մեր երկրի ամենացավոտ պահերից մեկն է…»:
Կարեն Թումանյան. ֆեյսբուք