Ինչո՞ւ է Էրդողանը նեղացել Օբամայից. պարզաբանում են թուրքագետները (տեսանյութեր)
ՏեսանյութերՎերջերս լրատվամիջոցներում թեժ քննարկվում է Էրդողանի այն հայտարարությունը, որ ինքը նեղացել է ԱՄՆ նախագահից: Ի՞նչ ենթատեքստ ուներ այս հայտարարությունը և ի՞նչ էր դրանով փորձում ցույց տալ Էրդողանը:
Ըստ քաղաքագետ Արտակ Շաքարյանի` հրապարակային կերպով Օբամայից նեղանալը շոու էր, որով Էրդողանը փորձում էր ցույց տալ, որ մատ է թափ տալիս Օբամայի վրա: Մինչդեռ, առաջիկա 10 տարվա ընթացքում Թուրքիան և ԱՄՆ-ն իրարից հրաժարվելու ճոխություն չունեն:
Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ Էրդողանի նման պահվածքն այսպես բացատրեց` «Էրդողանը չափից ակտիվ է` առանց հասկանալու, թե ում հետ գործ ունի: Հավանաբար, Էրդողանը չափից շատ է զանգել ԱՄՆ նախագահին և արդեն զզվեցրել է»:
Այս և շատ այլ ենթադրություններով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կիսվեցին թուրքագետները: Մանրամասները` ստորև բերված տեսանյութերում:
Վարդուհի Ստեփանյան