Ղրղզստանի նախկին նախագահը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Գրում է «Газета.Ru»-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Այսպիսի պատժի է արժանացել նաև Բակիևի եղբայրը՝ Ժանիբեկ Բակիևը: Նախկին նախագահը և իր եղբայրը, ով Ղրղզստանի Պահպանության ծառայության ղեկավարն է, դատապարտվել են 2010թ.-ի ապրիլի 7-ին Բիշքեկում բախումներ իրականացնելու համար, որի ժամանակ սպանվել է 80 մարդ, իսկ 300-ը վիրավորվել:
Այդ անկարգությունները երկրում հանգեցրել են իշխանափոխության: Բակիևը թողել է Ղրղզստանը և ներկայումս ապրում է Բելառուսում: Այս գործով մեղադրվում է 28 մարդ, նրանցից 10-ը գտնվում են հետախուզման մեջ: Նրանց մեջ ընդգրկված է Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը, նրա հարազատներն ու գործընկերները: