Կիևում «օրենքով գող» է ձերբակալվել
Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм»-ին` երեկ Կիևում Ուկրաինայի ՆԳՆ-ի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի և կոռուպցիայի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել է վրացի «օրենքով գող» 41-ամյա Գեորգի Լոբջանիձեն, ով քրեական աշխարհում առավել հայտնի է, որպես Կուցու:
Ձերբակալվածը հանդիսանում է ամենաազդեցիկ «օրենքով գողերից» մեկը, ով բնակվում է Ուկրաինայում:
«Прайм Крайм»-ի տեղեկություններով` նա ծնվել է Ռուսաստանում և թագադրվել 2004 թ. Վրաստանում իր կալանքը կրելու ժամանակ: 2010 թ. հայտնվելով ազատության մեջ տեղափոխվում է Ուկրաինա և բնակություն հաստատում Դոնեցկում: