Մի քանի ժամից Ուկրաինայի վարչապետը հրաժարական կտա
Մի քանի ժամ անց Արսենի Յացենյուկի հրաժարականից հետո Ուկրաինայի վարչապետ կնշանակվի դեռևս գործող վարչապետի տեղակալ Վլադիմիր Գրոյսմանը: Երիտասարդ չինովնիկը մինչև Մայդանի հաղթանակը, Վիննիցայում եղել է քաղաքապետ: Այնուհետև հրավիրվել է կառավարություն, որպեսզի զբաղվի մարզերի աշխատանքներով:
Նրա հիմնական գաղափարն է հնարավորինս ապակենտրոնացում, բայց ոչ երբեք ֆեոդալիզացիա: Պատգամավորների շրջանում խոսելիս Յացենյուկն ասել է, որ խորհրդարանական կոալիցիայի փլուզման արդյունքում նա կամ պետք է հրաժարական տա, կամ ձևավորի նոր մեծամասնություն:
«Սա նշանակում է, որ վարչապետը պետք է միավորեր կոմունիստներին և շրջանային ուժերին: Սակայն ես չեմ կարող այդ ամենն անել այս պարագայում»,-ասել է նա: