Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման գործողությունների ժամանակ զոհվել է 16 մարդ
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման գրոհայինների զինված հարձակման ժամանակ ավելի քան 16 մարդ է զոհվել Աֆղանստանում:
Ինչպես հաղորդում է "Tolo Невс"-ը, Գոր նահանգի կենտրոնական շրջաններում իսլամիստները կանգնեցրել են 2 մեքենա, սպանել ներսում գտնվող մարդկանց, այդ թվում նաև 3 կնոջ:
«Թալիբան» ահաբեկչական խմբավորման անդամների գործողություններն էլ ավելի ինտենսիվ են դարձել այն բանից հետո, երբ Միջազգային անվտանգության խորհուրդը սկսել է ուժային զորախմբեր տեղակայել Աֆղանստանի տարբեր հատվածներում, որոնց նպատակը հակաահաբեկչական գործողություններ իրականացնելն ու դրանց դեմ պայքարելն է: