Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կլինեն սեպտեմբերի 18-ին
Գերագույն ռադայում գրանցել են №4364 որոշման նախագիծը: Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները նշանակեն 2014 թ.-ի սեպտեմբերի 18-ին:
Մինչ այդ, «ՈՒԴԱՌ» և «Սվոբոդա» խմբակցությունները հայտարարել էին Գերագույն ռադայի խորհրդարանական կոալիցիայից դուրս գալու վերաբերյալ: Այդ ամենից հետո Ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է խորհրդարանական կոալիացիայի փլուզման վերաբերյալ:
Itar-Tass-ի փոխանցմամբ` օրինագծի նախաձեռնողներն են ազգային պատգամավորներ Իգոր Երեմեևը, Վլադիմիր Լիտվինը և Յարոսլավ Մոսկալենկոն: