Ուկրաինան շուտով կարող է դառնալ ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերը
ԱՄՆ-ը կարող է Ուկրաինային տրամադրել ՆԱՏՕ-ի արտոնյալ ռազմական գործընկերոջ կարգավիճակ: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության արտաքին հետախուզության նախկին ղեկավար Նիկոլայ Մալոմուժինի կատարած հայտարարությանը:
Հստակեցվում է, որ այս կարգավիճակն Ուկրաինայի հնարավորություն կտա ԱՄՆ-ից ստանալ ֆինանսավորում՝ ռազմական տեխնիկայի և պաշտպանական համակարգեր ձեռք բերելու համար:
Փոխանցվում է, որ ԱՄՆ Կոնգրեսն ու սենատն աջակցում են այդ որոշումը: