«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են
«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող խանութում սննդի գները կրկին «թռել» են: Այս մասին մենք ժամանակին «ասել» էինք, որից հետո իրավիճակն առժամանակ շտկվեց, բայց այսօր կրպակատերերը վերստին անցել են հին մեթոդներին:
Ըստ ազատազրկվածների, գները քաղաքի խանութներում գործող գների համեմատ գրեթե կրկնակի բարձր են, սնունդն էլ բավականին հին է ու անորակ:
Ազատազրկվածների հաշվին բիզնես անող սույն խանութի տնօրենը, ասում են, ՔԿՀ-ի ղեկավարության հետ համաձայնեցված է գործում ու շատ հաճախ դրսից բերվող սնունդը չեն վերցնում, որպեսզի բարձր գներով հին ու անորակ սնունդը «սաղացնեն» դատապարտյալների վրա»:
Առավել մանրամասն՝ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում: