«Boeing 777»-ի կործանումից հետո, արդյո՞ք կան ողջ մնացածներ (լուսանկարներ)
Կործանված «Boeing 777»-ի ինքնաթիռի զոհերից մեկի ծնողները կարծում են, որ իրենց աղջիկը կենդանի: Այս մասին հայտնում է "Agence France-Presse"-ը:
Ջորջ և Անժելա Դայչինսկինները վստահ են, որ իրենց աղջկան հաջողվել է կենդանի մնալ:
«Մենք վստահ ենք, որ նա ողջ է և այդ իսկ պատճառով այսօր մեկնում ենք Ուկրաինա: Ոչ ոք չի խոսում ողջ մնացածների մասին և դրա համար պետք է պատճառ լինի: Կան բազմաթիվ ապացույցներ, որ ողջ մնացածներ կան»,-հայտնել է 25-ամյա Ֆատմայի հայրը: