Վարչապետի չարտերային չվերթը Սոչի ՀՀ պետբյուջեի վրա արժեցել է 19 մլն 200 հազար դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 10-ին Հովիկ Աբրահամյանը երկօրյա այցով մեկնել էր Սոչի՝ հանդիպելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
Պարզվում է՝ 2 ժամ տևողությամբ այդ չվերթն իրականացվել է «Էյր Արմենիա» Ընկերության Airbus320 ինքնաթիռով:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ նպատակով Աբրահամյանը պետբյուջեից ծախսել է 19 մլն 200 հազար դրամ կամ 47 հազար ԱՄՆ դոլար»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: