Ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը գեներալ Մանվելի մտերիմն է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ օրերս 55-ամյա ազատամարտիկ Վարդան Թումանյանին՝ «Ձի Վարդանին», ծեծելով սպանած Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը և նրա հայրը, ով ևս մասնակցել էր ծեծին, շատ սերտ կապերի մեջ են Երկրապահ կամավորական միության և ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ:
Ջունգլի հայրը՝ Բաբկեն Սարգսյանը ևս ԵԿՄ անդամ է, որտեղից էլ ինքն ու որդին բարեկամացել են Մանվել Գրիգորյանի հետ: Ընդ որում, այդ բարեկամությունն այնքան խորն է, որ Ջունգլի ավտոմեքենաների վրա նույն պետհամարանիշն է (45 045), ինչ գեներալ Մանվելինը և Երկրապահի որոշ անդամներինը:
Սպանված ազատամարտիկի քույրը՝ Մարիետա Թումանյանը, «Ժամանակի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ նման կապ նրանց միջև կա»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: