Ուկրաինայի բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Լիսիչանսկը
"Донбасс" գումարտակի հրամանտար՝ Սեմենչենկոն հայտնել է, որ անջատողականներից ազատագրել են Լուգանսկի շրջանում գտնվող Լիսիչանսկը: Այս մասին հայտնում է УНИАН-ը:
«Գրավել ենք Լիսիչանսկը՝ ահաբեկիչները դիմել են փախուստի: Շնորհակալություն "Донбасс" գումարտակի մարտիկներին և Ուկրաինայի Զինված ուժերի 24-րդ բրիգադին: Նրանք մեր փոքր եղբայրներն են, սակայն շատ բաներով մեզ գերազանցում են՝ համբերությամբ, համարձակությամբ և տոկունությամբ: Ընդմիշտ կհիշենք քաղաքի գրավման ժամանակ զոհվածներին»,-այս մասին Սեմենչենկոն գրել է Facebook-յան իր էջում: