Առհասարակ, իմ ընտանիքը որևէ թշնամի չի ունեցել. Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր
«Ժոդովուրդ» թերթը գրում է. «Թերթն անդրադարձել է Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի միջնեկ եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության դեպքին, մասնավորապես, գրելով՝
«Ժոդովուրդ»-ը պարզեց, որ սպանվածը աշխատել է Գյումրու քաղաքապետարանում՝որպես համայնքային գույքի, հաշվառման և կառավարման բաժնի գլխավոր մասնագետ, որից հետո տեղափոխվել էր համատիրությունների բաժին: Ո՞վ և ինչո՞ւ պետք է սպաներ Հարություն Գրիգորյանին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց սպանվածի եղբոր՝ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ: «Չեմ կարող ասել, թե սա ինչի հետևանք էր, քանի որ մեր ընտանիքն ընդհանրապես որևէ թշնամի չունի: Ինձ ասացին, որ եղբայրս ցանկացել է Հոկտեմբերյան գնալ:
Ախր ոչ աշխատանքային, ոչ այլ խնդիրներ չի ունեցել: Առհասարակ, իմ ընտանիքն, իմ քույրերը, եղբայրները որևէ թշնամի չեն ունեցել: Չգիտեմ՝ ինչ ասեմ»,–թերթի փոխանցմամբ ասել է սպանվածի եղբայրը»։
Առավել մանրամասն՝ «Ժոդովուրդ» թերթի այսօրվա համարում: