Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի վրա ընկած արկի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ
Գազայի հատվածում ՄԱԿ-ի դպրոցի վրա ընկած արկի պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ մոտ 200-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է «Интерфакс»:
Փոխանցվում է, որ այդ դպրոցում պատսպարվում էին հազարավոր փախստականներ, որոնք փորձում էին թաքնվել ռազմական գործողություններից: Արկերը բաց էին թողնվել Իսրայելի բանակի կողմից, երբ նրանք բախումներ էին ունեցել պաղեստինյան զինյակների հետ:
Նշվում է, որ արդեն 16-րդ օրն է, ինչ բախումներ են տեղի ունենում Իսրայելի զինվորականների և «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև: Այս բախումների հետևանքով զոհվել է 725 պաղեստինցի և Իսրայելի 30 քաղաքացի: