ԵՄ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել է ևս 15 ռուսի և ուկրաինացու
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում է ընդունել պատժամիջոցների ցուցակի մեջ ներառել է ևս 15 ռուսի և ուկրաինացու, ինչպես նաև 18 կազմակերպություն, որոնք իրենց դեր են ունեցել Ուկրաինայի ճգնաժամի խորացման մեջ: Այս մասին հայտնում է AFP-ը՝ հղում անելով ԵՄ-ի իր աղբյուրին:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր և ինչ կառույցներ են հայտնվել պատժամիջոցների ցուցակում: Ավելի վաղ պատժամիջոցների ցուցակում հայտնվել էին 72 մարդ:
Փոխանցվում է, որ Եվրամիությունը մտադիր է ընդլայնել պատժամիջոցները ՌԴ բանկային համակարգում, մասնավորապես, պետական վարկային կազմակերպություններում: