ԱՄՆ-ը ՌԴ-ին մեղադրել է Ուկրաինայի ուժայինների դիրքերի գնդակոծման մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Մարի Հարֆը հայտարարել է, որ Ռուսաստանն իր կողմից գնդակոծում է Ուկրաինայի զինվորականներին, բացի այդ, պատրաստվում է անջատողականներին տրամադրել հզոր զենք: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Հարֆի կատարած հայտարարությանը:
«Մենք ունենք նոր ապացույցներ, որ Ռուսաստանն Ուկրաինայի անջատողականներին պատրաստվում է տրամադրել ավելի հզոր և ծանր հրետանային զենքեր»,-հայտարարել է Մարի Հարֆը:
Բացի այդ, Հարֆը հայտարարել է, որ իրենք տիրապետում են այնպիսի տեղեկության, որ Ռուսականն իր կողմից գնդակոծում է Ուկրաինայի ուժայինների դիրքերը: