Հրդեհ տան երկրորդ հարկում
Հուլիսի 24-ին, ժամը 22.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան թաղամասում տուն է այրվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պռոշյան թաղամասի թիվ 45 տան երկրորդ հարկում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.36-ին, մարվել' 22.56-ին:
Այրվել է երկրոդ հարկը (մոտ 90 քմ)' գույքով:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ Գ. (ծնվ.1946 թ.) և Լ. (ծնվ.1945 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տարբեր աստիճանի մարմնական վնասվածնքներով տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: