Վթար Բագրատունյաց փողոցում
Հուլիսի 23-ին, ժամը 13.40-ին, Երևանի Բագրատունյաց փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային միացնող ճանապարհահատվածում իրար են բախվել «ԳԱԶ-32213» և «ԳԱԶ-5312» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով առաջին ավտոմեքենայի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: