Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը վերսկսել է ուղերթերը դեպի Թել Ավիվ
Ամերիկյան Delta Airlines ավիաընկերությունը վերսկսել է թռիչքները դեպի Թել Ավիվի միջազգային օդանավակայան «Բեն-Գուրիոն»: Այդ մասին տեղեկանում ենք ավիաընկերության կայքից:
«Որոշումն ընդունվել է կառավարությունում՝ այդ թվում ԱՄՆ-ի Ֆեդերալ ավիացիոն վարչությունում և տրանսպորտի նախարարությունում, մանրամասն ուսումնասիրությունից հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրի խոսքերով, առաջին թռիչքը Թել Ավիվ կլինի Նյու Յորքի «Ջոն Քենեդի» օդանավակայանից;