Մալիի նախագահը հաստատել է Air Algerie-ի ինքնաթիռի բեկորների երկրի արևելքում գտնվելը
Մալիի նախագահ Իբրահիմ Բուբուկար Կեյտան հայտարարել է, որ Air Algerie-ի կորած ինքնաթիռի բեկորները նկատվել են անապատում` երկրի հյուսիսում:Այդ մասին հայտնում է Reutersը-ը:
«Ինձ նոր հայտնեցին, որ բեկորները գտնվել են Ագուլհոկ և Կիդալ քաղաքների միջև»,- նշել է նախագահը:
Դեռևս չի հաղորդվում ինքնաթիռի գտնվելու ճշգրիտ վայրը:
Ավելի վաղ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ինքնաթիռում գտնվել են Ֆրանսիայի քաղաքացիներ: