Նիգերիայում պայթյուն է որոտացել
հզոր պայթյուն է որոտացել նիգերիական խոշոր քաղաք Կանոյում , որը գտնվում է երկրի հյուսիսում: Մահացել է առնվազն մեկ մարդ, ևս 8-ը վիրավորված է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Պայթյունը որոտացել է ավտոբուսների կանգառում Սաբոր Գարի թաղամասում, որտեղ քրիստոնյաներ են ապրում:
Ականատեսների վկայությամբ դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր պետք է հիվանդանոցներ տեղափոխեն վիրավորներին: