Պան Գի Մունը դատապարտել է դպրոցի վրա հարձակումը Գազայում
ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է հրթիռային հարվածը UNRWA դպրոցի ուղությամբ: Դպրոցը ստեղծվել էր հատուկ այն բանի համար, որ օգնություն հասցվի պաղեստինցի փախստականներին: Այս մասին ասվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
«Ես զայրույթով ընդունեցի UNRWA դպրոցիի նկատմամբ հարձակում կատարելու լուրը. այնտեղ 100-ավոր մարդիկ էին ապաստան գտել»:
Հարձակման հետևանքով 10 մարդ է զոհվել, ևս 150-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: