ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել ռազմական բազա ՌԴ սահմանի մոտ
ՆԱՏՕ-ն ծրագրում է ստեղծել խոշորագույն ռազմական հենակետ արևելյան թևում այն բանի համար, որ արագ արձագանքման ենթակառուցվածքը մոտեցնի Ռուսաստանի սահմաններին: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը ՝ հղում անելով Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միավորված ռազմական ուժերի հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:
«Քննարկվում են հավանական կետերը, սակայն ներկա պահին նախընտրելի են համարվում Բալթիկ ծովի ափին գտնվող նավահանգիստ քաղաք Շեցինը », - նշել է գեներալը: