Ժերար Դեպարդիեն կայցելի ուկրաինացի փախստականներին Ռուսաստանում
Ժերար Դեպարդիեն, հավանաբար, կայցելի ուկրաինացի փախստականների ճամբար Ռուսաստանում: Այս մասին հաղորդում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Իգոր Լեբեդևը:
«Նա , որպես մարդ խելացի է և ըմբռնումով կմոտենա: Մենք նրան հրավիրում ենք մասնավոր միջոցառման շատ լուրջ քաղաքական պահի համար», - ընդգծել է պատգամավորը:
Բացի այդ, նա համոզված է, որ Դեպարդիեի հայտարարությունը կփոխի Արևմուտքի վերաբերմունքը Ուկրաինայում տիրող իրավիճակի նկատմամբ: