Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հրաժարական է տվել
Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է իր հրաժարականի մասին:
«Խորհրդարանական կոալիցիայի լուծարման կապակցությամբ, ինչպես նաև կարևոր օրինագծերի չընդունման պատճառով ես հրաժարական եմ տալիս»,-ասել է Արսենի Յացենյուկը:
Վարչապետի հրաժարականը նշանակում է, որ հրաժարական է տալիս նաև ամբողջ կառավարությունը:
Այս մասին գրում է rambler.ru-ն: