Կլիչկոյի եղբայրը որոշել է ամուսնանալ Ուկրաինայի Անկախության օրը
«УДАР» կուսակցության նախկին առաջնորդ, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի եղբայր բռնցքամարտիկ 38-ամյա Վլադիմիր Կլիչկոն իր հարսնացու` 24-ամյա Հայդեն Պենետերի հետ ընտրել է հարսանիքի օրը: Գրում է Russian.rt.com-ը:
Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ սպորտսմենն ու դերասանուհին կամուսնանան օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի Անկախության օրը Կիև-Պեչորյան մայրավանքում:
Այնուհետև նորապսակներն իրենց ամերիկացի ընկերների համար հավաքույթ կկազմակերպեն ԱՄՆ-ում: