ՆԱՏՕ-ն ուժերի արագ արձագանքման բազա կստեղծի
ՆԱՏՕ-ում ակտիվ քննարկվում է Եվրոպայում ուժերի դաշինքի արագ արձագանքման բազա ստեղծել: Նախատեսվոմ է նաև այն տարածել այլ շրջաններում և Ռուսաստանին մոտ գտնվող սահմանին: Այս մասին հայտնել է The Times-ը:
Ինչպես ասվում է հրապարակման մեջ` հայտարարության հեղինակը Բրիդլավն է: Բազայում նախատեսված է տեղադրել զենք-զինամթերք, սնունդ, որը ճգնաժամի դեպքում կմատակարարի ՆԱՏՕ-ին:
Բրիդլավը հայտարարել է նաև, որ դաշինքն ավելի շատ ջանքեր պետք է գործադրի Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ծրագերի երաշխավորման համար, իսկ դրա համար հարկավոր է անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրել Արևելքին: Այս մասին գրում է Top.rbc.ru-ն: