«Air Algerie»-ին պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 110 մարդ
«Air Algerie»-ին պատկանող Բուրկինա-Ֆասոյից դեպի Ալժիր իսպանական «Swiftair» ընկերության հետ համատեղ թռիչք իրականացնող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նիգերի մայրաքաղաք Նիամեյի մերձակայքում: Գրում է Russian.rt.com-ը:
Այդ մասին հայտնել է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ալժիրյան "Ан-Нахар" հեռուստաընկերությանը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 110 ուղևոր: Վերջիններս մահացել են: