Ուկրաինայի ուժայինները հրաժարվում Ռուսաստանի հասցեին հնչեցրած մեղադրանքներից
Կիևի իշխանությունները հայատարարում են, որ Ռուսաստանին չեն մեղադրել հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի մարզում "Malaysia Airlines" ավիաընկերությանը պատականող ինքնաթիռի կործանման համար: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդում հավաստիացնում են, որ միայն ռուս զինվորականների մասնակցության տարբերակ են առաջ քաշել ինքնաթիռի կործանման հետ կապված:
«Մենք չենք մեղադրել Ռուսաստանին, քանի որ առկա չեն դրա համար անհրաժեշտ ապացույցներ: Ուղղակի մի տարբերակ է բարձաձայնվել, որի համաձայն՝ հենց ՌԴ տարածքից հրթիռային համալիրի պրոֆեսիոնալ անձնակազմն է հրթիռ արձակել, որն ընկել է ինքնաթիռի վրա», - հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի խոսնակ Անդրեյ Լիսենկոն: